Խորհուրդ բարձրակրունկ կրողներին
14:23 15.05.2012
Կախված այն հատակից, որի վրա քայլում եք, բարձրակրունկ կոշիկները կարող են տարբեր ծանրության վնասվածքների պատճառ դառնալ: Մի քանի խորհուրդ սկսնակներին.
Գորգեր: Հավասարակշռություն պահելու համար անհրաժեշտ է կրունկը խրել գորգի մեջ: Հիշեք, որ ինչքան ավելի հաստ է գորգը, այնքան ավելի մեծ է <վտանգը>:
Մարմարյա հատակ: Վտանգը սայթաքելու մեծ հավանականությունն է: Այս դեպքում անհրաժեշտ է կոշիկի կրունկի և թաթի մասում նախօրոք ամրացնել ռետինե բարակ շերտ:Տախտակ: Միշտ քայլեք մեջտեղով. տախտակները սկսում են քայքայվել կողքերից:
Փոսեր/անցքեր: Հատկապես ճաղերի վրայով քայլելիս զգույշ եղեք, որ կրունկը չխրվի անցքի մեջ և կոտրվի: Եթե չեք կարող շրջանցել, քայլեք թաթերի վրա:
Ավազ: Միակ տարբերակը կոշիկները հանելն է…
Աստիճաններ/շարժասանդուղք: Բռնվեք և հետևեք, որ կրունկը չմնա շարժասանդուղքի ձաղերի արանքում /եթե այնուամենայնիվ այդպես ստացվել է, ապա չմոռանաք վերջին վայրկյանին հանել կոշիկը. վերջին հաշվով Ձեր ոտքերն ավելի կարևոր են/: Աստիճաններ բարձրանալիս կրունկը պիտի կախվի /բարձրացեք միայն ոտնաթաթերի վրա/:
Իսկ ովքեր դեռ չեն կարողանում քայլել բարձրակրունկ կոշիկների վրա կամ դեռ դժվարանում են, կարող են օգտվել հետևյալ խորհուրդներից.
Նստած դիրք: Նստեք աթոռին, ուսերը հետ տարեք, ոտնաթաթերը սեղմեք հատակին: Ձգեք ոտքերի և փորի մկանները: Այս դիրքով մնացեք մի քանի վայրկյան և փորձեք դանդաղ վեր կենալ: Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ:
Գնում ենք շոփինգի: <Վտանգավոր> սահող մակերեսով քայլելու ժամանակ չսայթաքելու համար ավելի հարմար կլինի վարժություններ անել սուպերմարկետում: Անպայման վերցրեք սայլակ: Հենվեք սայլակին, որպեսզի սայթաքելիս չընկնեք… վերջին հաշվով կարելի է բռնվել նաև դարակներից կամ մյուս հաճախորդներից:
Մեծ զբոսանք: Քայլելիս Ձեր մարմնի ծանրությունը կենտրոնացրեք ոտնաթաթի և ոչ թե կրունկի վրա /ինչպես տափակ կոշիկի դեպքում/: Հետևեք, որ <արջի քայլվածք> չունենաք. բարձրակրունկ կոշիկների դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ քայլվածքի պատճառով Ձերոտքերը կխաչվեն, և կընկնեք:
Ամենատաղանդավորների համար: Վեհ քայլվածք: Պատկերացրեք, որ Ձեր առաջ բարակ պարան է: Ձեր խնդիրն է` քայլել պարանի վրայով առանց ընկնելու:
Նյութի աղբյուր` colorofsilence.wordpress.com
Տես նաև՝
-
Մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերը արդեն հաստատվել են.ԿԳ
-
Աշխարհի ամենաարտասովոր տները /լուսանկար/
-
Քեյթ Ռայթն աշխարհի ամենատարեց արշավորդն է
-
Գաղութների բանտարկյալների կեսից ավելին փախուստի մեջ է
-
Այսօր ընտանիքի միջազգային օրն է
-
Արդեն բացվել է «ԱրմենՏել»-ի Կապի թանգարանը
-
SMS հաղորդագրություններ ուղարկարկող հետիոտներին կտուգանվեն
-
Աշխարհի "ամենափոքր" մարդը
-
Աշխարհի ամենահին էրոտիկան 37 000 տարեկան Է
-
Նոր սերնդի հեռուստացույցների ստեղծման շուրջ Sony-ն և Panasonic-ը կբանակցեն
-
Վերջին տարիներին Շենգավիթում ամուսնացողների 20%–ը բաժանվում է
-
Կարկուտի պատճառով վնասել են խաղողի այգիներ ու ցանքատարած
-
Գիտնականների հավաստմամբ մարիխուանան թեթևացնում է սկլերոզով տառապող մարդկանց կյանքը
-
5 մարդ է մահացել ավտովթարից
-
Հայնկեսը Աբրամովիչին խորհուրդ է տվել չխառնվել թիմի ներքին գործերին
-
Ալեգրին մեկնաբանել է Իբրահիմովիչի թիմից հեռանալաու լուրը
-
Գյուղնախարար Ս. Կարապետյանը կմելնի Իսրայել
-
Դի Մատեոյին առաջարկություն կանի «Լացիոն»
-
Գողացել է էլեկտրական բետոնակտրիչ ու վաճառել
-
Չիսորան ուղտի պես չթքեց Հեյի դեմքին. Կլիչկո

Մայիս 25, 2013
05 : 25