Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
09:15 10.11.2020
Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։
Որպես Հանրապետության նախագահ՝ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
Ընդգծում եմ, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն՝ անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Որպես Հանրապետության նախագահ՝ ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները։
նյութի աղբյուր՝https://www.facebook.com/Armpresident/posts/696610740988199
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
-
ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
-
Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել.Նիկոլ Փաշինյան
-
Մեր Զինվորները հենց նոր Արցախից.ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ստեղծված իրավիճակից ելքերի մասին.Էդմոն Մարուքյան
-
ՈւՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈւՄ. Ազգային Ժողովում
-
Ադրբեջանական կողմը հաստատում է` ռուսական ուղղաթիռն իրենք են խոցել
-
Ռուսական ուղղաթիռի պատահարի հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել
-
Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող․ Շուշան Ստեփանյան
-
Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է
-
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը
-
Շուշին իրենց վերահսկողության տակ է, չեք ուզում հավատալ, մի հավատացեք․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա. ԱՀ նախագահ
-
Վարձկաններն Արցախի դեմ պատերազմում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ
-
Նորվեգիան 1,5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին
-
Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման ապացույցներ.Տեսանյութ
-
Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից
-
ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհված զինծառայողի անուն